ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Ժողովուրդը պետք է որոշի` Սահակաշվիլին ապագա ունի՞ երկրում, թե՞ ոչ

Ժողովուրդը պետք է որոշի` Սահակաշվիլին ապագա ունի՞ երկրում, թե՞ ոչ
02.11.2013 | 11:36

Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ ժողովուրդը պետք է որոշի, թե արդյոք Միխայիլ Սահակաշվիլին որևէ ապագա ունի՞ երկրում, թե՞ ոչ: «Սահակաշվիլին քաղաքական դեմքերից մեկն է: Եթե նա ունի քաղաքական ապագա հայրենի երկրում, ապա դա պետք է որոշի ժողովուրդը: Անկեղծ ասած, ես, նայելով այս իրադրությանը, նայելով նրա քաղաքական անցյալին, իրական ժողովրդականություն չեմ տեսնում: Բայց, այդուամենայնիվ, դա որոշում է ժողովուրդը` իր ընտրություններով»,-նշել է Մարգվելաշվիլին:

Խոսելով ընդդիմության մասին, նա նշել է, որ ընդդիմության դերը որոշվում է այնքանով, թե այն որքան հեղինակություն ունի երկրում: «Համապատասխանաբար, Վրաստանը երկիր է, որտեղ եվրոպական ժողովրդավարական արժեքներն են գործում։ Հնարավոր չէ, որ Վրաստանում մեկ կուսակցություն լինի։ Վրաստանում պետք է լինեն բազմաթիվ կուսակցություններ, պետք է լինի ժողովրդավարական գործընթաց։ Եվ այդ դաշտում պետք է լինեն ազգային շարժումներ կամ այլ կուսակցություններ։ Դա որոշում է վրաց ժողովուրդը»,-ասել է Մարգվելաշվիլին:
Հիշեցնենք, Գեորգի Մարգվելաշվիլին, հոկտեմբերի 27-ին Վրաստանում կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ, բայց, նրա խոսքով, նախագահները չեն որոշում, թե երկրի զարգացման գործընթացում քաղաքական որ դեմքն է կարևոր, դա պետք է որոշի ժողովուրդը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1417

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ